Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև մառախուղ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի և 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ