Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը  աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Related posts

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հուլիսի 8-ին և 9-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում, Գյումրիում, Կոտայքի մի շարք բնակավայրերում

Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters