Հանրային քննարկում` Գյումրու մի շարք փողոցների բարեկարգման վերաբերյալ

Գյումրու համայնքապետարանում կայացավ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գյումրի քաղաքի Խանջյան եւ Չայկովսկու փողոցների, Հաղթանակի պողոտայի, Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն հարակից այգու, Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան եւ Նալբանդյան փողոցների վերականգնում ենթածրագրի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը, որին ներկա էին բնակիչներ վերոնշյալ փողոցներից, որտեղ վերականգնում է սպասվում: Բնակիչների հուզող հարցերին պատասխանեցին ծրագրի հեղինակները:Եթե ծրագիրն ընդունվի, ապա սպասվող փոփոխությունները կօգնեն նաեւ Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը: Նշենք, որ սպասվում է եւս երկու հանրային քննարկում:

 

 

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան