Հանրային քննարկումից հետո Երևանի 2021 թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը

Հանրային քննարկումից հետո Երևանի 2021 թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքի բնակիչները 15 օր շարունակ հնարավորություն ունեին ծանոթանալու Երևանի 2021 թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվություններին ու ներկայացնել առաջարկներ:
Քաղաքապետարանում անցկացված բաց լսումներին մասնակցել է 3 քաղաքացի: Բարձրացված հարցերը շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես գետերի հուների մաքրման վերաբերյալ էին:
Մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կողմից նախորդ տարի ձեռնարկված միջոցառումները՝ նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է նոր գործիքների ներդրում:
Անդրադառնալով առցանց դիմումներին՝ նշվել է, որ ստացված առաջարկները հաշվետվությունների ձևաչափի մասին են եղել:
Հանդիպումը վարող՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ համայնքը կարևորում ու հաշվի է առնում բնակիչների  հնչեցրած մտահոգությունները և այս տարի մի շարք ոլորտներում նախատեսում է բարեփոխումների նոր համալիր ծրագրեր:
Ամփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը:

Հանրային քննարկումից հետո Երևանի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Пятница, 25 февраля 2022 г.

Related posts

Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնախցիկը, որում հերոին է հայտնաբերվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է