Հայ համայնքը Թուրքիայի և Հայաստանի միջև կարող է խորհրդանշական կամուրջ լինել․ Թուրքիայի հայկական հիմնադրամների միություն

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի հիմնական օրակարգային թեման՝ նշված է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության տարածած հայտարարության մեջ:

Հայկական հիմնադրամները, նրանց կից բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում զարգացումներին և մեծ սպասելիքներ ունեն։ Ընդգծվում է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և Հայաստանի միջև կարող է խորհրդանշական կամուրջ լինել։

«Համայնքը կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»,- նշված է հայտարարության մեջ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել