Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված տարեց մի մարդու հայտարարությանը, որը հայտնվել է մամուլում և տարածվում է որպես իրականություն:

«Շատ հայեցի արտաքինով ու բեղերով ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ « Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:

Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի: Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան:

Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որևէ այլ վայրում ծնված լինելու մեջ: Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու՝ պարզից էլ պարզ է:

Պարզ չէ՝ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով: Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»,- գրել է Սիմոնյանը:

Նշենք՝ Սիմոնյանի մատնանշած տղամարդը տեսախցիկի առաջ հայտարարել է, թե Ալեն Սիմոնյանին «ճանաչել է Աղդամից», հայտարարել, թե «Սիմոնյանը թուրք է, թուրքի արյուն ունի, ծնվել է Աղդամի վաենկոմատի մոտակայքում»:

Related posts

Ծառատունկ՝ Նոր Նորք վարչական շրջանում. Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Համոզված եղեք, որ ձեր հարկերը «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքբերում են. ՊԵԿ նախագահի ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Նիկոլ Փաշինյան