Հայտնի են Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները:

96 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (երկամարտ` 366 կգ), արծաթին` Գևորգ Ղահրամանյանը (երկամարտ`305 կգ), բրոնզե մեդալը նվաճել է Նարեկ Պետրոսյանը (երկամարտ` 291 կգ):

102 կգ քաշում Հայաստանի չեմպիոնն Արա Աղանյանն է (երկամարտ` 340 կգ), փոխչեմպիոնը` Ալեքսանդր Լազարյանը (երկամարտ` 325 կգ), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Անդրանիկ Այվազյանը (երկամարտ` 290 կգ):

109 կգ քաշային կարգում երկամարտի 368 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանն առաջին տեղում է, երկրորդը երկամարտի 287 կգ արդյունքով Տիգրան Հովսեփյանն է, իսկ եռյակի վերջում 232 կգ արդյունքով Արտյոմ Մանուկյանն է:

Գերծանր քաշային կարգում Հայաստանում լավագույնը Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է (երկամարտ` 400 կգ): Երկրորդ հորիզոնականում Աշոտ Մովսիսյանն է (երկամարտ`345 կգ) և երրորդը` Վազգեն Գրիգորյանն է (երկամարտ` 335 կգ):

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ