Հայտնաբերվել է 31-ամյա քաղաքացու դին՝ ծառից կախված վիճակում

Նոյեմբերի 5-ին` ժամը 00:11-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում քաղաքացին մոլորվել է․ որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառից կախված վիճակում հայտնաբերել են քաղաքացի Մ․ Ն․-ի (ծնված 1993 թ․) դին։

Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը

Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել 53 039 տեղահանված անձինք. Արփինե Սարգսյան

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի