Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ՀՀ ՊՆ

Related posts

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Մոսկվայում

Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է

ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից