Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Մայիսի 7-ին՝ ժամը 18:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Daewoo (վարորդ՝ Դ. Ս.) և Mercedes-Benz (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Դ. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը և Daewoo մանկիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան:

Related posts

Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը

Պուտինը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հարցը

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ