Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Մոսկվայում

Երեքշաբթի Բիշքեկում ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ որոշակի հարցեր, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի կարգավորումը, տարբեր տեխնիկական նորմերն ու ստանդարտները, լիովին անհամատեղելի են ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի նախագահը մեկնաբանել էր ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությունը՝ նշելով, որ այդ գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կհամարվի ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն։

«Ռուսաստանը խոր արմատներ ունի հայ ժողովրդի հետ, բայց անհնար է, որ ՀՀ-ն միաժամանակ լինի և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաս»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը զգալի օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատելուց, և դա վերաբերում է ոչ միայն էներգակիրների գներին:

«Ռուսաստանը և Հայաստանը համաձայնել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում երկխոսությունը շարունակելու վերաբերյալ։ Միաժամանակ Բիշքեկում ՌԴ նախագահի հետ իր հանդիպումը նա որակել է «շատ լավ»:

Related posts

Աննա Բաբաջանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում