Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լեյդենի համալսարան- Միջազգային քրեական իրավունք, հավաստագիր (2016)
Տորոնտոյի համալսարան, Կանադա- Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիր, հավաստագիր (2013)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, հայցորդ (2012)
Հայաստանի Ամերիկյան Համալսարան- Իրավունք, LLM, (մագիստրատուրա) (2012)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (մագիստրատուրա) (2004)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (բակալավրիատ) (2002)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2018 – մինչև օրս- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն
2013 – 2018 թթ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ավագ գիտաշխատող
2014 – 2018 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, տնօրենի տեղակալ
2010 – մինչ օրս- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող
2009 – 2013 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, գիտաշխատող
2004 – 2009 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, լաբորանտ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու (ԻԳ.00.04), 30.12.2011թ., ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ)

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին