Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում. Ալեքսանյան

Պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 7-րդ համագումարից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչությունում, ավելին՝ դուք դրա մասին տեղեկացված եք մեր տարածած մամուլի հաղորդագրությունից։ Նորմալ կուսակցական պրոցես է, իրականում ես վստահ եմ, որ բոլոր կուսակցություններում էլ ինչ-որ միջադեպեր, ինչ-որ դեպքեր, անհամաձայնություններ և հարցեր լինում են։ Ժողովրդավարական կարգերին հարիր կուսակցություններում դրանք լինում են առավել շատ, որովհետև այն, ինչը բնորոշ է քրեաօլիգարխիկ բուրգի կառուցվածք ունեցող կուսակցություններին, բնորոշ չէ ժողովրդավարական կուսակցություններին»,- ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հատվում են կարգապահական բոլոր գծերը, այդ ժամանակ տեղի է ունենում համապատասխան հարցով նիստ, կայացվում է համապատասխան որոշում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՔՊ կուսակցությունը հաղորդագրությամբ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն եղել, իսկ Հայկ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից