Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և ոսկե մեդալ նվաճեց

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Հայկ Պապիկյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոն կոչում:

70 կգ քաշային մեր մարզիկը եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Սաբիր Ջաբարովի հետ: Մինչև մրցամարտի վերջին պահը մեր ըմբիշը զիջում էր 1:2 հաշվով, սակայն վերջին վայրկյանին նա 2 միավորանոց հնարք կատարեց և կամային հաղթանակ տոնեց` 3:2: Ադրբեջանցի ըմբիշը պարտության դառնությունից պարզապես մի քանի տասնյակ վայրկյան չէր կարողանում ծնկած վիճակից ոտքի կանգնել:

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա