Հայկ Մարությանն ընտրվելուց հետո առաջին անգամ մասնակցել է ավագանու նիստին

«Քանի որ հիմա Ամանորի նախաշեմին ենք, ամանորյա ծախսերից խոսենք. կհիշեք` մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 մլն դրամով. ինչքան քննադատություն եղավ որ դա ավելորդ ճոխություն է: Այդ տոնածառը մինչև հիմա զարդարում է քաղաքը. արդեն 5 տարի է, մի 5 տարի էլ զարդարելու է: Մինչդեռ այս տարի տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է 89 մլն դրամ: Այդ մասին ավագանու նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը:

«Ուրեմն էդ տոնածառը, որ գնել եք, անցած տարի այդ տոնածառը ձեր հայտարարած մրցույթից հետո ջարդուխուրդ եղած վիճակում էր, ու մենք ահագին ջանք ենք դրել, ժամանակ ու գումար, որպեսզի այդ տոնածառը վերականգնենք»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Ելույթի համար նախատեսված էր 5 րոպե, սակայն Մարությանի ելույթը շուրջ 10 րոպե շարունակվելուց հետո չէր ավարտվում, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց ավարտել, ապա թույլ չտվեց շարունակել ելույթը՝ պահանջելով անջատել բարձրախոսը:

Հայկ Մարությանը, «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Նշենք, որ Հայկ Մարությանն ընտրվելուց հետո առաջին անգամ էր մասնակցում ավագանու նիստին:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին