«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ

Երեւանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ հոկտեմբերի 27-ին հանդիպել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը:

Iravaban.net֊ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նաչո Սանչես Ամորին՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն անձամբ աջակցելու համար:

Սեյրան Օհանյանի խոսքով ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունն այն արժեքներն են, որոնք հնարավորություն են տալիս երկրներին զարգանալու ու ինտեգրվելու եվրոպական համայնքին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ, բարձրաձայնել Ադրբեջանում պահվող անձանց, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին