Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«Այս նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ամբողջովին նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների միջոցով,իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները»,-ասաց  Դանիելյանը:

Ստեղծվում է էլեկտրոնային դիմումների ներկայացման հնարավորություն: ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի  իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Փոխնախարարը վստահեցրեց,որ գրեթե բոլոր գործընթացներում նվազեցվում է վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ:

«Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կարող է տեղի ունենալ դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, մենք սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ` անվան անբարեհնչություն, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը:

Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան