Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը

ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։ Ս․թ․ հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից