Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների, մասնավորապես՝ Օմիկրոնի համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները, այդ թվում՝ խթանիչ դեղաչափերով։

Related posts

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով