Հայաստանում արձանագրվում է կարմրուկով և կապույտ հազով հիվանդացության դեպքերի աճ

Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում:
Առողջապահության նախարարությունը շարունակում է տարբեր, այդ թվում` տեղեկատվական միջոցառումներ իրականացնել բնակչության շրջանում կարմրուկի դեմ պատվաստումների քանակը ավելացնելու նպատակով, արդյունքում` չպատվաստվածների թիվը նվազել է 1,8 անգամ, թերի պատվաստվածներինը` շուրջ 2,9 անգամ:
Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը:
2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին` 98 դեպք:
Մասնագետները հիշեցնում են` և՛ կարմրուկի, և՛ կապույտ հազի բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է»,- ասված է հաղորդագրոթյան մեջ:

Related posts

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ