Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:

ԱԳՆ –ն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ:

Հունաստանը պայքարում է վերջին քառասուն տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի հետևանքների դեմ։ Երկրի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 44 աստիճանը։ Անցած օրվա ընթացքում բռնկվել է ավելի քան 80 անտառային հրդեհ։ Ամենամեծը Աթենքից հյուսիս գտնվող Պարնիս լեռան ստորոտին է:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով

Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran