Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ

2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։

Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS Գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։

UNDP, UNFPA և UNOPS-ի Գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշհալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ