Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները քննարկել են ՀՀ-ին ռուսական պատվաստանյութերի մատակարարումը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարները, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցերից բացի, քննարկել են նաև 2021 թ. Ռուսաստանում Առողջապահական ռուս-հայկական ֆորումի անցկացումը:

Կողմերը ընդգծել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը առողջապահության բոլոր արդիական հարցերում:

Related posts

Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով

2024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 342 դեպք է գրանցվել. 18-ը հոսպիտալացված են