Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին:

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, և հավելել, որ այդ նպատակով պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք։

Related posts

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները