Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի 54-րդ րոպեին` ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը` Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը:

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ:

Բաց թողած գնդակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեծ ուժերով նետվեց գրոհների: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը շատ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու ընտրանու առավելությունը, սակայն չստացվեց:

Ի վերջո, Հայաստանի ընտրանի նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսայի Մակեդոնիային և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջին է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար