Հայաստանի պատմական քարտեզի ցուցադրման պատճառով Թուրքիայում պահանջել են Netflix-ի գործունեության դադարեցում

Ամերիկյան Netflix ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում ցուցադրած քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Այնտեղ Հայաստանը ներկայացվել է իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը՝ գրում է Ermenihaber-ը։

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին գրառում է արել Twitter-ի էջում՝ նշելով, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավորում։

Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը և հոդված հրապարակել «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով: Պարբերականը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել Netflix-ի այդ գործելաոճից և պահանջել են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը ամենածանր պատժամիջոցները կիրառի Netflix-ի դեմ։

Related posts

Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձնված կլինեիք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

2025-ի 4 ամիսներին պետությանը պատճառված վնասի մասով ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան 2024-ին պատճառված վնասն է