Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նախիջևանիկ գյուղում տրակտորով աշխատողների ուղղությամբ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում՝ հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել էր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։

 

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան