Հայաստանի ՀՆԱ-ն 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6,2%-ով

2025 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 762 մլրդ 123․9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․2%-ով։

2025 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 994 հազ. 867 ՀՀ դրամ. այս ցուցանիշը ևս ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 901 հազ. 889 ՀՀ դրամի համեմատ։

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը