Հայաստանի Առաջին Հանրապետությունը 103 տարեկան է

Մայիսի 28-ը Հայաստանի ազգային տոնացույցում նշվում է որպես Հանրապետության օր: 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Պետության ստեղծումը հայ ազգի համար ծանրագույն ժամանակահատվածում իսկական հրաշքի էր նման: Աշխարհն արդեն Հայաստանը ջնջել էր քարտեզից: Աշխարհում արդեն տիրում էր այն մտայնությունը, թե այլևս Հայաստան չի լինելու:

Աշխարհը չէր հավատում, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը թուրքական բազմահազարանոց բանակի դեմ պատերազմելու, չպարտվելու և հերոսամարտերով ինքնիշխանություն նվաճելու ուժ կգտնի:

Իսկ հայ ազգը վճռական «այո՛» ասաց գոյության իրավունքին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց պետականությունը:

Related posts

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում