ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր ամենօրյա ճեպազրույցում մայիսի 27-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը:

Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Դյուժարիկը:

Related posts

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Ընտրախախտումների մասին ահազանգեր Արթիկում

Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան