Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը

Նոյեմբերի 28-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 100-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Արգենտինա – 1867.25

2. Ֆրանսիա – 1859.78

3. Իսպանիա – 1853.27

4. Անգլիա – 1813.81

5. Բրազիլիա – 1775.85

6. Պորտուգալիա – 1756.12

7. Նիդերլանդներ – 1747.55

8. Բելգիա – 1740.62

9. Իտալիա – 1731.51

10. Գերմանիա – 1703.79

Related posts

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին

Ոստիկանություն է տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ