Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 7-12-ը կգործուղվի ԱՄՆ։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականի դեկտեմբերի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել  Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,-ասված է որոշման մեջ։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա