Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

«Մենք համերաշխ ենք Սլովենիայի ժողովրդի հետ, քանի որ այն դիմագրավում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետը՝ ավերածությունները սաստիկ ջրհեղեղներից։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նաև զոհվածների ընտանիքներին»,- ցավակցություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X (նախկին՝ «Թվիթեր») սոցցանցի իր միկրոբլոգում։

Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով, օգոստոսի 5-ի դրությամբ, զոհվել է 4 մարդ։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն