Հայաստանը շարունակում է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել իր շահերը. Կարեն Անդրեասյան

Բաքվում պահվող հայ գերիների հարցով Հայաստանը հսկայածավալ աշխատանք է արել, միջազգային ատյաններ են ներկայացվել բոլոր բողոքները, դիմումները։ Լրագրողների հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

Ըստ նրա՝ այժմ պետք է ուղղակի սպասել դատական որոշումների, խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական աշխատանքին։ Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու մասին հարցին, վստահեցրել՝ նման քննարկում չկա, ինքը որևէ հրահանգ չի ստացել, որ իրավական գործընթացներում որևէ քայլ պետք է զիջման գնալ, ուստի Հայաստանը շարունակում է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել իր շահերը:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը նաև նշել է.

«Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը։ Պարոն Եղիշե Կիրակոսյանը չի ստացել և մեր գրասենյակը նույնպես չի ստացել որևէ առաջարկ՝ որևէ հայցից հրաժարվելու մասին։ Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը՝ Կառավարությունը, Ազգային ժողովը կամ Սահմանադրական դատարանը որոշեն վավերացնել որևէ համաձայնագիր, որով նախատեսվում է իրավական գործընթացների դադարեցում, դուք այդ մասին ինձանից շուտ կիմանաք։ Դրանից հետո միասին կհասկանանք, թե ինչ իրավական քայլեր են անհրաժեշտ»:

Related posts

ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ

«Մենակատարների շքերթը» բացահայտեց նոր երաժշտական տաղանդներ

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ