Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Վարչապետը շնորհավորել է դեսպան Արիսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

«Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019 թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:

Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը:

Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում: Մտքեր են փոխանակվել համագործակցության օրակարգի և հեռանկարների շուրջ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից