Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Հայաստանը դադարեցրել է ՀԱՊԿ-ում աշխատանքը, և դա արտացոլում է կազմակերպության նկատմամբ հանրապետության քաղաքական ղեկավարության՝ այս պահին ձևավորված դիրքորոշումը: Այդ մասին Աստանայում ընթացող ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Միանգամից նշեմ, որ սա անկախ, ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը նույնպես քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»,- նշել է Տասմագամբետովը։

Related posts

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ

9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին

21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար