Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է. մանրամասներ

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է:

Ինչպես հայտնել են ՀՀ կառավարությունից, ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:

Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:

Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Related posts

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով