Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տնամերձ հողամասում շուրջ 1 կգ 400 գրամ կանեփ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարպատ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս և շուրջ 1 կգ 400 գրամ կանեփի չորացված զանգված։

61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան