Համախմբվելով արվեստի շուրջ

1982 թվականից մինչ այսօր Պարի միջազգային խորհրդի կողմից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Հիմնադիրների մտահղացմամբ՝ Պարի միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները ու այն ամենը, ինչ կապված է պարի հետ: Գյումրիում Պարի միջազգային օրը Break dance, hip-hop պարաոճերում հանդես եկող «Սթրայֆ» պարային ստուդիան փորձի փոխանակման եզակի հանդիպում էր կազմակերպել պարարվեստի ներկայացուցիչների ու մասնագետների հետ, որոնք արդեն փորձ ունեն ոչ միայն պարի, այլեւ այն ամենի հետ, ինչն ասոցացվում է ազատության ու փողոցային արվեստի հետ: «Բիթ բոքս», «Ռապ» երաժշտություն , «Սթրիթ արթ» եւ պարային տարբեր ուղղվածություններ. սա տոնական օրվա գրաֆիկն էր:

Related posts

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում