Հալեպում բախումների հետևանքով տեղահանվածների թիվը հասել է մոտ 60 000-ի

Հալեպի նահանգապետարանի սոցիալական հարցերի և աշխատանքի վարչությունը հայտնել է, որ հունվարի 6-ից ի վեր շարունակվող բախումների պատճառով Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերից տեղահանված ընտանիքների թիվը հասել է 11 806-ի, որը ներառում է 59 030 անձի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։Տեղեկությունների համաձայն՝ բնակիչները շարունակում են լքել Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերը։Աֆրին քաղաքում գրանցվել է տեղահանվածների ամենամեծ թիվը՝ մոտավորապես 9700 ընտանիք։ Հազարից ավելի ընտանիքներ տեղակայվել են Հալեպի տարբեր թաղամասերում։Ավելի վաղ Հալեպի նահանգապետարանի հայտարարության մեջ նաև նշվել էր, որ նահանգապետարանն աշխատել է «բանակի հետ համակարգված երկու մարդասիրական միջանցքների վերաբացման կազմակերպման ուղղությամբ՝ դեպի Հալեպի անվտանգ տարածքներ քաղաքացիական անձանց անվտանգ անցումն ապահովելու համար»։Սիրիական բանակը կոչ էր արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) բոլոր դիրքերից՝ նշելով, որ պատրաստվում է թիրախային գործողություններ սկսել ՍԴՈւ-ի՝ Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող դիրքերի ուղղությամբ։Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին