Պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ

Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ՝ ընդհանուր 603 կգ քաշով։ Ըստ վարորդի՝ ձկները ձեռք էր բերել Վարդենիսում՝ անծանոթ անձից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Related posts

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է