Կրեմլն արձագանքել է ավիավթարի պատճառով դատական հայցեր ներկայացնելու՝ Ալիևի պլաններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու պլանների մասին, հայտարարել է, որ նման որոշում կայացնելը Բաքվի իրավունքն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար՝ Ակտաուում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա նրա իրավունքն է, մենք կսպասենք բոլոր հետաքննությունների ու դատավարությունների պաշտոնական վճիռներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Մոսկվայի արձագանքի մասին հարցին։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ ինքնաթիռը արտաքին միջամտության է ենթարկվել: Նրա խոսքով՝ ողջ մնացածները հայտնել են, որ պայթյունի ձայն են լսել Գրոզնիի վրայով թռիչքի ժամանակ:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները