Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

Երեք մարդ է սպանվել Սիեթլի ամենամյա The Bite of Seattle գաստրոնոմիական փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան տղա։

Քաղաքապետ Քեթի Ուիլսոնի խոսքով՝ հարձակվողները երկուսն են եղել, որոնք կրակել են միմյանց վրա: Նրանցից մեկը  ձերբակալվել է, մյուսը հետախուզվում է։

Երկու անձի ինքնության մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել։ Ոստիկանության պետի տեղակալ Դեյվիսը նշել է միայն, որ հետախուզվող կասկածյալը հանրության համար սպառնալիք չի ներկայացնում։

Տեղական The Seattle Times պարբերականի հաղորդմամբ՝ Սիեթլի փառատոնն անցկացվում է 1982 թվականից և, կազմակերպիչների խոսքով, ներգրավում է ավելի քան 350000 այցելու: Միջոցառումը տևում է երեք օր:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել