Կրակն այս պահին մարված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ. Կամո Ցուցուլյան

Կրակն այս պահին մարված է, իրականացվում են հետհրդեհաշիջման՝ հովացման, տարածքի մաքրման աշխատանքներ:  Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը՝ անդրադառնալով «Դոմուսում» բռնկված հրդեհին:

«Մենք առաջին իսկ պահից հայտարարել ենք կրակի բարդության 2-րդ աստիճան, հետո հայտարարել ենք 3-րդ աստիճան: Բերվել են միանգամից 17 մարտական հաշվարկ և լրացուցիչ ուժեր: Այս պահին 17-ն աշխատում են»,- ասաց Ցուցուլյանը:

Նա նշեց, որ տանիքին տեղադրված է արևային համակարգ իր կուտակիչով, ինչի հետևանքով հրդեհաշիջումը բարդացել է, և կրակը տարածվել է:

«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել: Պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, տաքանալու հետևանքով ապակիներն են պայթել»,- ասաց ՓԾ տնօրենը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան