Կութ գյուղի տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ գոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած