Կորոնավիրուսից 31-ամյա դատապարտյալ է մահացել

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել` տեղեկացնում են Քրեակատարողական ծառայություններից։

«Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։

Ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում` բժիշկների հսկողության ներքո։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ի կենսաբանական մահը։

Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին