ՌԴ-ում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում 5 զոհի մարմին է հայտնաբերվել

ՌԴ Իրկուտսկի մարզում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում հինգ զոհի մնացորդներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին:

«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են զոհերից 4-ի մարմիններն ու ևս մեկմարդու մարմնի մասեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս հավելել է, որ ավիավթարի հետևանքով տեղում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ ավիավթարի լուրը ստացվել էր քիչ առաջ: Այն ժամանակ հաղորդվում էր, որ բեռնափոխադրում իրականացնող օդանավում 8 մարդ է եղել:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ կործանված ինքնաթիռում Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներ են եղել:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ