Կողոպտել էր օտարերկրացու. Գյումրու ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 16-ին Գյումրիում օտարերկրացի մի կին զբոսայգու նստարանին էր թողել պայուսակը և մինչ ցայտաղբյուրից ջուր կվերցներ, մի պատանի պայուսակից հափշտակել էր լիցքավորման սարքն ու դիմել փախուստի։ Կինը տեսել էր նրան, բայց կանխել կամ բռնել չէր կարողացել։
Տուժողը դեպքից ժամեր անց ոստիկանության Կումայրիի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդում տվեց։ Վնասի չափը մոտ 50000 դրամի էր։
Որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզները շուտով տեղեկություններ ստացան, որ կողոպուտն արել է գյումրեցի մի անչափահաս։
Հաղորդումից ժամեր անց նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Քննությունը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ