Կողոպուտ կատարած գյումրեցի երիտասարդները հայտնաբերվել են

Հունիսի 14-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Շչեդրինի փողոցում ժամը 16.20-ին իրեն են մոտեցել երկու անծանոթ քաղաքացիներ, իրենից գումար են պահանջել, իսկ երբ ինքը մերժել է, նրանցից մեկն իր պայուսակից հափշտակել է 20 000 դրամ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել են գյումրեցի 25 և 23 տարեկան երկու երիտասարդ: Հետագա միջոցառումներով նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել են բաժին, որտեղ խոստովանել են:
Երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է. քաղաքապետարան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից