Կյանքից հեռացել է հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ, նկարիչ Ռուբեն Արուտչյանը

75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նկարչի ֆեյսբուքյան էջում։

Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։

Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։

2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին